Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հանձնել է չորս մրցանակ։
33-ամյա լեհ ֆուտբոլիստը հաղթել է հետևյալ անվանակարգերում՝ «Աշխարհի լավագույն խաղացող», «Լավագույն ռմբարկու թոփ լիգաներում», «Օրացուցային տարվա լավագույն ռմբարկու» և «Միջազգային մրցաշարերի լավագույն ռմբարկու»։
IFFHS-ի պատմության մեջ երբեք, մասնավորապես 1987 թվականից սկսած, մեկ խաղացող մեկ տարում երկուսից ավելի մրցանակ չի ստացել:
Երկուական մրցանակ են ստացել Լիոնել Մեսսին 2012 թվականին, Կրիշտիանու Ռոնալդուն 2014 թվականին և Լևանդովսկին 2020 թվականին։
























































