Մանրամասներ են հայտնի դարձել «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու պայմանավորվածության մասին։
Ինչպես հայտնում է kicker-ը, ֆուտբոլիստը ցանկանում էր, որ մյունխենյան ակումբը նոր պայմանագրով իրեն վճարի երկու անգամ ավելի, քան գործող պայմանագրով՝ 16 մլն եվրո։ Այժմ գերմանացին տարեկան 8 միլիոն եվրո է ստանում։ «Բավարիան» անմիջապես հրաժարվել է կատարել այս պահանջները։
Ակումբի դիրքորոշումը խաղացողի կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում, սակայն, չնայած դրան, «Բավարիան» զիջումների չի գնացել։
Ինչպես հաղորդվում է, Դորտմունդում պաշտպանը տարեկան կստանա 10-ը մլն եվրո։
Նշվում է, որ Սուրբ Ծննդյան տոներից Զյուլեն վերադարձել է ավել քաշով։ Նա կշռում էր 104 կիլոգրամ, թեպետ նրա համար վերին շեմը 100 կգ-ից պակաս է։ Սա մեծացրել է «Բավարիայի» կասկածները` ֆուտբոլիստի, գործին լուրջ նայելու վերաբերյալ: Գերմանացին