Գերմանիայում կրկին թափ է հավաքում չեմպիոնին որոշելու համար փլեյ-օֆֆ համակարգի հնարավոր ներդրման թեման, իսկ դրա պատճառը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավար, 45-ամյա Դոնատա Հոպֆենի խոսքերն են։ Այդ մասին տեղեկացնում է Kicker-ը։
«Լիգան, անշուշտ, ավելի գրավիչ կլիներ, եթե ավելի շատ մրցակցություն լիներ վերևում: Եթե փլեյ-օֆֆը մեզ օգնի, ապա մենք դա կքննարկենք»,- ասել է Հոպֆենը:
Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Օլիվեր Կանն արդեն արձագանքել է նրա խոսքերին.
«Ինձ հետաքրքրում է նոր մոդելների մասին մտածելը, օրինակ՝ Բունդեսլիգայի փլեյ-օֆֆը: Նույնիսկ Չեմպիոնների լիգայում, սկսած 2024 թվականից, կլինի նոր ֆորմատ, որից սպասելիքները շատ են։ Բունդեսլիգայում ռեժիմը կիսաեզրափակիչներով և եզրափակիչներով կնշանակի լարվածություն երկրպագուների համար։ Մենք «Բավարիայում» միշտ բաց ենք նոր գաղափարների համար»:
























































