«Չելսիի» պաշտպան Անդրեաս Կրիստենսենը բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ: Այս մասին գրում է գերմանական մամուլը։
Ամռանը Կրիստենսենը դառնում է ազատ գործակալ։ Նա պատրաստ է պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, եթե նրան առաջարկեն նվազագույնը 10 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։
Հավելենք, որ «Չելսին» պատրաստ չէ տարեկան 10 մլն եվրո վճարել ֆուտբոլիստին: