Հայտնի են «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վերականգնման ժամկետները: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգ Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացին 3-ից 6 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա մյունխենցիների պահեստային դարպասապահ Սվեն Ուլրայխը:
Նոյերը ծնկի թեթև վիրահատության է ենթարկվել.
Նոյերը օրերս մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի՝ «ՌԲ Լայպցիգի» (3-2): Այս հաղթանակը 35-ամյա դարպասապահի համար դարձավ 310-րդը գերմանական Բունդեսլիգայում. այս ցուցանիշով նա հավասարվեց «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին:
Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»:
























































