Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար պայքարից՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի առաջիկա տրանսֆերի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Հոլանդը միացել է Դորտմունդի «Բորուսիային» 2020 թվականի հունվարին՝ տեղափոխվելով «Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 14 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդը Չեմպիոնների լիգայի երեք խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Հոլանդի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 150 միլիոն եվրո: