Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-5 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։
«Մեղուների» կազմում գոլի հեղինակ դարձավ Շտեֆեն Տիգգեսը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Ժերեմի Ֆրիմպոնգը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ֆլորիան Վիրցը, Ռոբերտ Էնդրիխը, Ջոնաթան Տան և Մուսա Դիաբին։ Մեկ անգամ ել ինքնագոլի հեղինակ դարձավ Մանուել Ականջին։
«Բայերը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Բորուսիան» 43 միավորով երկրորդ տեղում է։
























































