«Սան Անտոնիո Սփըրսի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ մարզիչը, ով հատել է 1500 հաղթանակի շեմը:
73-ամյա մարզչի հոբելյանական հաղթանակը գրանցվեց «Հյուսթոն Ռոքեթսի» հետ խաղում (131:106): Իր հաղթանակներից Պոպովիչը 1330-ը տարել է կանոնավոր առաջնությունում, ևս 170-ը՝ փլեյ-օֆֆում։ Պոպովիչը «Սան Անտոնիոն» մարզում է 1996 թվականից։
🏀 Gregg Popovich Becomes The First Coach In #NBA History To Reach 1️⃣5️⃣0️⃣0️⃣ Wins. #PorVida pic.twitter.com/icYwTj2Trr
— AS USA (@English_AS) February 6, 2022