Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը ասել է, թե ապագայի վերաբերյալ ինչ խորհուրդ կտա Նորվեգիայի հավաքականի և «մեղուների» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Ես կասեի նրան «Մնա մեզ հետ, դու այստեղ ամեն ինչ ունես զարգանալու համար»: Դորտմունդի «Բորուսիայում» նա կարող է խաղալ Չեմպիոնների լիգայում, գոլեր խփել և իրեն գնահատված զգալ:
Իհարկե, Էրլինգն ինքը կորոշի, թե որն է իր համար լավագույնը։
Ցավալի կլինի, եթե Հոլանդը հեռանա, բայց այդ դեպքում մենք առաջ կգնանք ու լուծում կգտնենք այս խնդրին»,- ասել է կիսապաշտպանը Bild-ի հետ հարցազրույցի ժամանակ։
























































