«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվյեր Կանն արձագանքել է մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի՝ իր ռեկորդը կրկնելուն․
«Շնորհավորում եմ, Մանուել։ Դու իմ հերթական ռեկորդը կրկնեցիր։ Գուցե, ի՞նչ էլ գոնե մեկը թողնես»,- գրել է Կանը Թվիթերի իր էջում։
Նոյերը երեկ մասնակցել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղին (3-2): Սա 35-ամյա դարպասապահի համար դարձել է 310-րդ հաղթանակը Գերմանիայի առաջնության շրջանակում։ Այս ցուցանիշով նա հավասարվել է Կանին։
Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»։ Ընդհանուր առմամբ նա Բունդեսլիգայի 458 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 376 գոլ և 211 անգամ դարպասն անառիկ պահել։ Նոյերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։