Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Լայպցիգին»:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Մյուլլերն ու Լևանդովսկին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Գվարդիոլը:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 52 միավորով: