Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից մարզիկները մոտ 2900 դոպինգ թեստ կհանձնեն: Դրանք կստուգվեն Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից հաստատված պեկինյան լաբորատորիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը։
Բոլոր նմուշները կպահպանվեն տասը տարի (այդպես է ամրագրված Օլիմպիական Խարտիայում)։
Առաջին անգամ կօգտագործվի լիովին չոր արյան փորձարկման մեթոդը: Հավաքված կենսանյութը կտեղադրվի հատուկ թղթի վրա, որից հետո արյունը կչորանա։ Այս մեթոդը նոր հնարավորություններ է ընձեռում արգելված նյութերի հայտնաբերման համար. այն ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան հեղուկ արյունը: