Այսօր, փետրվարի 4 –ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ի
Ավանդույթի համաձայն, կազմակերպիչները միջոցառման սցենարի մանրամասները խիստ գաղտնի են պահել: Հատկապես չինացիները հատուկ ուշադրություն են դարձրել այս հանգամանքին: Սակայն կասկած չկա, որ նրանք շուտով իրենց շոուով կզարմացնեն աշխարհին:
Անգամ նախորդ շաբաթ տեղի ունեցած փորձը չի բացահայտել գաղտնիքները. հանդիսատեսը պետք է ուղիղ եթերում տեսնի ու հիանա։
Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր / կին և տղամարդ / ՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:
Օլիմպիական առաջին մրցումները սկսվել են խաղերի պաշտոնական բացումից երկու օր առաջ՝ փետրվարի 2-ին:
Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է , որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր։