«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իր կարծիքով՝ արդյոք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է փոխարինել իրեն որպես աշխարհի լավագույն գոլահար։
«Նա ինձնից տարբերվող խաղացող է: Նա ուժեղ է, արագ, ֆիզիկապես զարգացած։ Նրա խաղաոճը հիմնված է դրա վրա: Ես այլ որակներ ունեմ։ Եվ մենք չենք կարող իմանալ, թե ինչպես նա կզարգանա։
Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հսկայական ներուժ ունի, չի նշանակում, որ նա տարիներ անց աստղ է դառնալու:
Ես չեմ սիրում 33 տարեկանին համեմատել 21 տարեկանի հետ։ Յուրաքանչյուր ոք ունի իր զարգացման էտապը: Բայց, իհարկե, Հոլանդը հիանալի ֆուտբոլիստ է, ում խաղը դիտելը հաճելի է»,- ասել է Լևանդովսկին Pilka Nozna-ին տված հարցազրույցում։
























































