«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի որոշումը՝ չքվեարկել իր օգտին The Best մրցանակաբաշխությունում։
«Ես քվեարկել եմ Մեսսիի օգտին, քանի որ գնահատում եմ այն, ինչ նա արել է 2021 թվականին և, իհարկե, նախկինում։ Մեսսին «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ խոսել էր իմ մասին. չգիտեմ՝ ինչու՞ նա փոխեց իր կարծիքը։
Բայց ես ոչ ափսոսում եմ, ոչ դժգոհում: Ես դա ընդունեցի, դա Մեսսիի որոշումն է ու վերջ։ Ես, այնուամենայնիվ, ստացա մրցանակը, այնպես որ ինձ համար ավելի հեշտ էր դա ընդունելը»,- ասել է Լևանդովսկին Piłka Nożna-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մեսսին The Best քվեարկության ժամանակ 1-ին տեղում նշել էր Նեյմարին, երկրորդում՝ Կիլիան Մբապեին, երրորդում՝ Կարիմ Բենզեմային:
























































