Նիդեռլանդների հավաքականի նախկին խաղացող Ռուդ Գուլիտը գնահատել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը։
«Ես սիրում եմ նրան որպես խաղացող, նա կարող է ամեն ինչ անել: Ես հավատում էի, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը». այն, որ դա տեղի չունեցավ, ինձ համար անակնկալ էր։
Բայց դա խաբեություն չէր, դա ընդամենը քվեարկություն էր: Ափսոս, որ նա խաղում է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ նույն դարաշրջանում։
Ինձ թվում է՝ նրան այլ կերպ են գնահատում, քան այս երկուսին․․․ դա նյարդայնացնում է»,- մեջբերում է Գուլիտին Bild-ը։
























































