«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մրցակցության մասին՝ գոլային փոխանցումների առումով։
-Կարո՞ղ եք ասել, որ գոլային փոխանցումների քանակով ձեզ հետ կարող է մրցել միայն Լիոնել Մեսսին։
«Եթե հաշվի առնենք գոլային փոխանցումները, ապա հավանաբար դա այդպես է։ Եթե նայեք վերջին երեք տարվա վիճակագրությանը, ես նույնիսկ առաջ եմ Մեսսիից:
Աշխարհի լավագույն խաղացողների հետ մրցելը ինձ շատ է մոտիվացնում։ Բայց ինձ Մեսսիի հետ համեմատելն այդքան էլ իմաստ չունի»,- մեջբերում է Մյուլերին Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը Բունդեսլիգայի 20 խաղում դարձել է 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։