«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հայտնել է, որ ակումբը դեռ բանակցություններ չի սկսել իր հետ նոր պայմանագրի շուրջ:
«Ակումբից ոչ ոք չի դիմել ինձ: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Ran.de-ն:
Մյուլերը 2007 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» հիմնական թիմում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
























































