«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոստովանել է, որ քնի ժամանակ կարող է տալ թիմի խաղացողների անունները։
«Երբ ես քնում եմ խաղերից հետո, երբեմն բղավում եմ իմ խաղացողների անունները:
Այս մասին ինձ ասաց կինս։ Երբեմն դա նրան արթնացնում է գիշերը»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է գերմանացի մասնագետը։
Գերմանացի մասնագետն ասել է նաև, որ հաճախ հանդիպումներից հետո երկար է արթուն մնում, քանի որ սթրեսն ու լարվածությունը հաղթահարելու համար երկար ժամանակ է պահանջվում։
























































