«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է այն միջոցների մասին, որոնք հաջողվել է խնայել ակումբի նոր ղեկավարությանը։
«Վերջին ամիսներին, մինչև երեկ ներառյալ, մենք խնայել ենք 159 միլիոն եվրո՝ աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու շնորհիվ», — մեջբերում է Ռոմեուին ակումբի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնայի» նոր ղեկավարությունը, նախագահ Ժոնաո Լապորտայի գլխավորությամբ, կատալոնական ակումբում աշխատում է 2021 թվականի մարտի 7-ից։ Նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Խոսեպ Բարտոմեուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» չի կարողանա թիմի բոլոր նորեկներին ընդգրկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում։ Մանրամասներն՝ այստեղ։
























































