«Բարսելոնան» չի կարողանա թիմի բոլոր նորեկներին ընդգրկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում։
Ձմռանը կատալոնական ակումբին միացան Դանի Ալվեշը, Ֆերան Տորեսը և Ադամա Տրաորեն։ Շուտով ակումբը պետք է ավարտի Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։
ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ «Բարսան» կարող է ԵԼ-ում ընդգրկել միայն երեք նոր խաղացողի: Ինչպես նշում է AS-ը, թիմում անպայման կընդգրկվի Տորեսը, և, ամենայն հավանականությամբ, Ալվեշը։
Այսպիսով, մնում են Տրաորեն և Օբամեյանգը։ Ակումբը պետք է ընտրի նրանցից մեկին։