«Բավարիայի» նախկին գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է ֆուտբոլային ակումբների ֆինանսական կայունության կարևորության մասին։
«Ներկայումս պետք է ուշադրություն դարձնել ֆինանսներին։ Շատ, շատ բացասական օրինակներ կան՝ ինչպես «Բարսելոնան»:
Անկեղծ ասած, այն գիշերը, երբ իմացա նրանց 1,5 միլիարդ եվրո պարտքի մասին, լավ չէի քնել:
Ֆուտբոլում այսպիսի զարգացումները շատ անհանգստացնող են»,- մեջբերում է Ռումենիգեին Sky Sport-ը:
























































