«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ 2009 թվականի հունիսին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է եղել Մադրիդի «Ռեալի» փոխարեն կատալոնական ակումբին միանալուն։
«Կրիշտիանուն ժամանակին մոտ էր «Բարսա» տեղափոխվելուն՝ նախքան մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքելը:
Նույնը վերաբերում է Վինիսիուս Ջունիորին»,- ասել է Պիկեն Ibai Twitch հեռուստաալիքի եթերում:
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում 15 տիտղոս է նվաճել՝ ակումբի կազմում անցկացրած 438 հանդիպումներում խփելով 450 գոլ։
























































