Հայտնի է դարձել, թե որքան է վաստակելու հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայում», որտեղ նա առաջիկա մի քանի ժամում կտեղափոխվի «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 32-ամյա գաբոնցու աշխատավարձը կատալոնական ակումբում մինչև հունիսի 30-ը կկազմի շաբաթական ընդամենը 5 հազար եվրո։
Բայց նոր մրցաշրջանից սկսած Օբամեյանգը ավելի շատ կվաստակի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը «Բարսայի» հետ մեկուկես տարով պայմանագիր կկնքի՝ «Արսենալի» պայմանների համեմատ աշխատավարձի զգալի կրճատմամբ։
























































