«Հոֆենհայմի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ հաջողություն մաղթելով թիմի 28-ամյա ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանին, որը կարիերան կշարունակի Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» կազմում.
«Հաջողություն Բելգիայում, Սարգիս:
Ադամյանը վարձավճարով միացել է Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին» մինչև ամառ: Ակումբը մարզում է «Հոֆենհայմի» նախկին գլխավոր մարզիչ Ալֆերդ Շրյոդերը»,- ասվում է գերմանական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
























































