«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում են ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն և Sport իսպանական հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կիրականացվի ազատ գործակալի կարգավիճակով։ Օբամեյանգը համաձայնել է խզել պայմանագիրը «Արսենալի» հետ։
Պայմանագիրն արդեն համաձայնեցված է և այժմ Օբամեյանգը պետք է ստորագրի այն «Բարսելոնայի» շտաբ-բնակարանում: Հարձակվողը բարեհաջող է անցել բուժզննումը։
Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 1-ին։ Պայմանագիրը նախատեսված կլինի 1,5 տարով։
























































