«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվում է «Բարսելոնա»։
Այս պահին խաղացողը բուժզննում է անցնում կատալոնական ակումբում։ «Բարսայի» ղեկավարությունն աշխատում է գործարքի մանրամասների վրա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգը կատալոնական ակումբ է տեղափոխվելու անվճար և գնալու է աշխատավարձի զգալի կրճատման։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գաբոնցին անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































