Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ֆուտբոլիստը «Արսենալից» կատալոնական ակումբ կտեղափոխվի անվճար։ Գործարքը կլինի լիարժեք տրանսֆերի տեսքով։ Այս մասին հայտնում են ESPN-ի լրագրող Ջեյմս Օլլին և BBC-ի լրագրող Գիլեմ Բալագեն։
Օբամեյանգը «Բարսա» տեղափոխվելու համար աշխատավարձի զգալի կրճատման է գնալու։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆերնանդո Պոլոն, մեծ է հավանականությունը, որ Ուսման Դեմբելեն իր հերթին կարիերան շարունակի «Տոտենհեմում»:
Ավելի վաղ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել էր, որ Դեմբելեն անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակ ունի։
























































