«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի՝ «Արսենալից» տեղափոխության հնարավորության մասին։
«Կարծես՝ մենք անում ենք դա։
Դեմբելե՞ն։ Իրավիճակի լուծման մի քանի տարբերակ կար, ամեն ինչ կախված է խաղացողի հաամձայնությունից։ Նա անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակ ունի»,- ասել է Լապորտան Mundo Deportivo-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն համաձայնել է տեղափոխվել «Չելսի»։
























































