Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է LigaInsider.de-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Համբուրգը», որը ցանկանում է վարձակալել վերջինիս։
Ըստ աղբյուրի՝ «Հոֆենհայմը» կտա իր համաձայնությունը, եթե հետագայում «Համբուրգը» պարտադիր կերպով գնի Ադամյանի տրանսֆերը։
«Համբուրգն» այս պահին երկրորդ Բունդեսլիգայում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և պայքարում է Բունդեսլիգայի ուղեգիր ձեռք բերելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեր հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է բելգիական «Բրյուգեն»։
























































