Ամերիկացի մարտիկ UFC Մարկուս Բրիմեյջը մասնակցել է նոր տեսակի մարտարվեստի՝ բարձերով պրոֆեսիոնալ մենամարտերի առաջնությանը: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ֆլորիդայում անցկացվել է Pillow Fighting Championship (PFC) բարձերով մենամարտի առաջին առաջնությունը։
Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 16 տղամարդ, այդ թվում՝ UFC-ի մեկ այլ նախկին մարտիկ՝ Մարկուս Պերեսը և ութ կին։ Մրցաշարի բոլոր հանդիպումները կայացան մեկ օրում, որից հետո որոշվեցին չեմպիոնները։
Ո՛չ Բրիմեյջը, ո՛չ Պերեսը չկարողացան չեմպիոն դառնալ և ստանալ գլխավոր մրցանակը՝ 5000 դոլար․ հաղթեց ամերիկացի ոչ այդքան հայտնի MMA մարտիկ Հոլլի Թիլմանը։
Посмотреть эту публикацию в Instagram