Իտալիայի առաջնության մինչև 18 տարեկանների մրցաշարում «Ֆիորենտինան» 2-0 հաշվով հաղթեց «Ասկոլիին»։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում հանդիպման 70-րդ րոպեին դաշտ դուրս եկավ հայ պաշտպան Արման Մարկոսյանը։
«Մանուշակները» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Մարկոսյանն անցած տարվա օգոստոսին էր հունական «Քսանտիից» տեղափոխվել «Ֆիորենտինա»։