«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր նշանակումը։
«Ինձ համար մեծ պատիվ է նման պատմություն և ավանդույթներ ունեցող ակումբը գլխավորելը։ Ես շատ «քաղցած» եմ և ցանկանում եմ ներգրավվել աշխատանքի մեջ։
Զգում եմ՝ ինչպիսի ամբիցիաներ ունի ակումբի ղեկավարությունը։ Հուսով եմ, որ նրանք էլ կզգան, թե ինչպիսի տրամադրվածությամբ եմ աշխատելու։ Երկրպագուները ևս շատ կարևոր դեր ունեն այս յուրահատուկ ակումբում։
Նրանք ցանկանալու են տեսնել պայքար և ցանկություն։ Ֆուտբոլիստները պետք է իմանան, որ մենք այդ ամենը միասին ենք ստեղծելու։ Գիտեմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ այդ հարցում»,- այս մասին անգլիացի մասնագետը մշել է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում։