«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Եթե ես լինեի Հոլանդի փոխխարեն ու ցանկանայի հաղթել «Ոսկե գնդակը», ապա չէի տեղափոխվի այն նույն ակումբ, ինչ Մբապեն»,-ասել է Պիկեն Twitch-ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամռանը կտեղափոխվի «Ռեալ», իսկ Հոլանդի ծառայություններով հետաքրքրվում է թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան»։
























































