«Էսպանյոլի» տնօրեն Խոսե Մարիա Դուրանը խոսել է Ռաուլ Դե Թոմասի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» կողմից հետաքրքրվածության մասին։
«Ռաուլի հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո։ Դրանից պակաս գումարի դիմաց մենք չենք պատրաստվում բաժանվել մեր ֆուտբոլիստից։
«Արսենալը» կապնվեց մեզ հետ, սակայն մենք անգամ չենք ցանկանում սկսել բանակցություններ։ Չենք ցանկանում, որ Դե Թոմասը հեռանա»,- Դուրանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































