«Տոտենհեմն» ու «Նյուքասլը» բանակցություններ են սկսել Պինի Զախավիի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի գործակալի հետ:
28-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2024 թվականին, բաց է տեղափոխության համար, բայց կարող է սպասել մինչև ամառ, քանի որ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու « Բարսելոնան» արդեն քննարկում են ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Աղբյուրի փոխանցմամբ, թե՛ «Տոտենհեմը» և թե՛ «Նյուքասլը» պատրաստ են 60 մլն եվրո հրաժարագին վճարել Կարասկոյի համար:
























































