Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով «Յուվենտուսում» հանդես եկող հարձակվող Ալվարո Մորատան մինչև մրցաշրջանի ավարտը կմնա իտալական թիմում։
Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է, որ իսպանացին խաղա Դուշան Վլահովիչի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» չի պատրաստվում 29-ամյա ֆուտբոլիստին գնել 35 միլիոն եվրոյով․ այսքան գումար է նշված թիմերի միջև պայմանագրում։ Այնուամենայնիվ, նրանք չեն պատրաստվում Մորատային բաց թողնել հիմա, անգամ Դուշան Վլահովիչի հետ պայմանագիր կնքելուց հետո։
Մորատայի գործակալը հունվարին փորձել է բանակցել իր հաճախորդի համար «Բարսելոնա» տեղափոխության շուրջ, սակայն «Ատլետիկոն» մտադիր չէ ուժեղացնել Լա Լիգայում իր մրցակցին:
























































