«Բարնլին» հայտարարել է «Վոլֆսբուրգի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Վութ Վեգորստի հետ պայմանագիր կնքելու մասին:
Անգլիական ակումբի պայմանագիրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Գործարքի արժեքը կազմել է 14 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Վեգորստը «Վոլֆսբուրգի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին «Բարնլին» վաստակած 12 միավորով եզրափակում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
🤝 We are delighted to confirm the arrival of Dutch International Wout Weghorst on a three-and-a-half-year deal.
Welkom bij Burnley, Wout! 🇳🇱#WelcomeWout | #UTC
— Burnley FC (@BurnleyOfficial) January 31, 2022
























































