«Յանգ Բոյսի» կիսապաշտպան Քրիստոֆեր Մարտինս Պերեյրան մոտ է «Սպարտակ» տեղափոխվելուն։
«Կարմիր-սպիտակները» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (9,6 միլիոն եվրո), հայտնում է Blick-ը:
Մոսկովյան ակումբը կվարձակալի Լյուքսեմբուրգի հավաքականի կիսապաշտպանին՝ ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ։
Ֆուտբոլիստը շվեյցարական ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Լիոնից»։
























































