Հարձակվող Ջորջե Դեսպոտովիչը, ով կողմերի փոխադարձ համաձայնությամբ հեռացել է «Ռուբինից», նշել է, որ կոնֆլիկտ չի ունեցել կազանյան թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ։
«Կազանը այնքան բացասական քաղաք է։ Ես չեմ վիճել Սլուցկիի հետ, անկեղծորեն կասեմ. դստերս անունը կդնեմ Լեոնիդա»,- ասել է Դեսպոտովիչը Instagram-ի ուղիղ եթերում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հարձակվողը տեղափոխվել է «Ռուբինի» երկրորդ կազմ՝ սերբ ֆուտբոլիստի կողմից Սլուցկու շահերը ներկայացնող գործակալ Քրիստիան Էմիլի հետ պայմանագիր կնքել հրաժարվելու պատճառով։
Ֆուտբոլիստն ամենայն հավականությամբ կարիերան կշարունակի ռուսական մեկ այլ ակումբում՝ «Խիմկիում» կամ Տուլայի «Արսենալում»։
























































