«Յուվենտուսի» ուլտրասը ծաղրել է «Ֆիորենտինայի» երկրպագուներին այն բանից հետո, երբ հարձակվող Դուշան Վլահովիչը տեղափոխվեց թուրինյան ակումբ։
Հարկ է նշել, որ «մանուշակների» երկրպագուները պատմականորեն սուր են արձագանքում իրենց խաղացողների՝ «Յուվենտուս» տեղափոխությանը: Վլահովիչն արդեն ստացել է ֆիզիկական բռնության մի քանի սպառնալիքներ։ «Բաջոյից մինչև Վլահովիչ, հետո Կիեզա: Շնորհակալություն մեր մասնաճյուղին, մինչև հաջորդ տրանսֆեր»,-այսպիսի մակագրությամբ պաստառ են թողել «Յուվենտուսի» երկրպագուները Ֆլորենցիայի փողոցներից մեկում։
Juventus-ultras har været i Firenze.
“Fra Baggio til Vlahovic, videre til Chiesa…Tak datterselskab og til næste handel. Fino alla fine” pic.twitter.com/sKZaGMqeYz— Brian Bødker (@BrianBoedker) January 30, 2022
























































