«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ակումբները բանակցություններ են վարում, իսկ տրանսֆերի գումարն արդեն համաձայնեցված է։ «Մրճահարները» ակնկալում են գործարքը փակել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը:
Այս մրցաշրջանում Նունեսը Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է։ մրցաշրջանի 16 հանդիպումներում նա դարձել է 15 գոլի հեղինակ։
22-ամյա ուրուգվայցու պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։
























































