Եգիպտոսի և Մարոկկոյի հավաքականների ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել աֆրիկական ազգերի Գավաթի քառորդ եզրափակչի խաղից հետո: Այս մասին հայտնում է Lebuteur-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների միջև քաշքշուկը տեղի է ունեցել հանդերձարան տանող ճանապարհին:
Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է Եգիպտոսի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Հաղթական գնդակը եգիպտացիները խփել են լրացուցիչ ժամանակի 100-րդ րոպեին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն Կամերունի հետ:
























































