«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է «Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կաչաղակները 24-ամյա բրազիլացու հետ չորսուկես տարվա պայմանագիր են կնքել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գործարքի արժեքը կկազմի 40 մլն եվրո, նախատեսված են նաև մինչև 8 մլն եվրո բոնուսներ։
Գիմարաեշը անգլիական ակումբում ընտրել է 39-րդ խաղային համարը։ 24-ամյա բրազիլացու խոսքով՝ իր ընտրությունը նվիրել է հորը, ով Ռիո դե Ժանեյրոյում տաքսու վարորդ է աշխատում։ Նրա տաքսիի համարի վրա նշված է «39» թիվը։
Newcastle United are thrilled to announce the signing of Bruno Guimarães from Olympique Lyonnais on a four-and-a-half year deal.
Bem vindo, @brunoog97!
— Newcastle United FC (@NUFC) January 30, 2022
























































