Ալան Ռոբսոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ընկերուհու՝ Հարիեթ Ռոբսոնի հայրը, խոսել է ֆուտբոլիստի հետ կապված սկանդալի մասին․
«Ոչ մի հայր չէր ցանկանա իմանալ, որ իր աղջկա հետ նման բան է տեղի ունեցել։ Ոստիկանությունն արդեն տեղյակ է։ Հարիթը բողոք է ներկայացրել։ Նա ասաց, որ իր հեռախոսը կոտրել են, քանի որ նա չէր ցանկանում, որ այդ ամենը հայտնվի համացանցում։ Մենք Գրինվուդին ճանաչում ենք այն ժամանակվանից, երբ նա դեռ հանդես էր գալիս երիտասարդական թիմում։ Նա 2-3 տարի մեր ընտանիքի անդամն է եղել։
Վերջին ամիսների ընթացքում նրանց հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ Եվ աղջիկս ուղղակի կոտրված է տեղի ունեցածի պատճառով»,- ասել է աղջկա հայրը Daily Mail-ի հետ զրույցում։
Նշենք՝ Ալան Ռոբսոնի այս խոսքերն այժմ հեռացվել են Daily Mail կայքից, բայց դրանք հրապարակվել են նաև բրիտանական այլ լրատվամիջոցների կողմից և հայտնվել են սոց․ ցանցերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրինվուդը ձերբակալվել է բռնաբարություն կատարելու և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով։
ՄՅՈՒ-ն նրան հեռացրել է մարզումներից և խաղերից՝ անորոշ ժամանակով։