Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկներ չի անի «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ, մանկունիացիները 24-ամյա ֆուտբոլիստի համար ոչ մի առաջարկ չեն արել։
Ավելի վաղ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որն ավարտվում է ամռանը, քանի որ պայմանները նրան ձեռնտու չէին։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ Դեմբելեն կա՛մ կերկարաձգի պայմանագիրը, կա՛մ նրան ստիպված կլինեն վաճառել։
Ընթացիկ առաջնությունում նա իսպանական Պրիմերայի 6 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































