«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարությամբ է հանդես եկել իր թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ կապված սկանդալի վերաբերյալ.
«Մեյսոնը հեռացված է մարզումներից և խաղերից՝ անորոշ ժամանակով»,- ասվում է անգլիական ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիեթ Ռոբսոնն այսօր ֆուտբոլիստին բռնության մեջ էր մեղադրել՝ լուսանկարներ հրապարակելով։

























































