«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր հրապարակում է արել Թվիթերում։ 36-ամյա պորտուգալացին լուսանկար է հրապարակել, որում ինքը ֆուտբոլ է խաղում որդու հետ՝ կրելով ՄՅՈՒ-ի մարզաշապիկը։
«Ներկան և ապագան»,- գրել է Ռոնալդուն։
Present and future 😀💪🏽 pic.twitter.com/Cr6z0VNQmI
— Cristiano Ronaldo (@Cristiano) January 30, 2022
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2021 թվականին օգոստոսին է վերադարձել անգլիական ակումբ՝ «Յուվենտուսից» տեղափոխվելով 15 մլն եվրոյի դիմաց։ Ռոնալդուն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 8 գոլի և 3 գոային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
























































