«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը պաշտոնապես դարձավ «Բայերի» ֆուտբոլիստի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը․
«Սերդար Ազմունը հեռանում է Պետերբուրգից։ «Զենիթն» ու «Բայերը» համաձայնության են եկել իրանցի ֆուտբոլիստի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լևերկուզենյան թիմ տեղափոխվելու շուրջ»,- ասվում է «Զենիթի» տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսական ակումբը նաև շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին անհավանական արդյունավետության և էմոցիաների համար։
Իրանցի ֆուտբոլիստն ավելի վաղ գերմանական ակումբի հետ պայմանագիր էր համաձայնեցրել, որն ուժի մեջ պետք է մտներ 2022 թվականի ամռանը։
























































