«Պարտուի» վինգեր Լուիս Դիասը պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, կոլումբացու հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո:
Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալու 23 համարի մարզաշապիկով։
























































